Էնդրյու Գարֆիլդը որոշում է կայացրել ավարտել դերասանական կարիերան

17:15   28 ապրիլի, 2022

Դերասան Էնդրյու Գարֆիլդը որոշել է հեռանալ կինոյից, հայտնում է Variety-ն։

«Սարդ մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» (2021) ֆիլմի աստղը պատրաստվում է ընդմիջումն օգտագործել հօգուտ իրեն․ դերասանը ցանկանում է ինչպես հարկն է հանգստանալ ու վերականգնել ուժերը։

«Հույս ունեմ, որ կարող եմ հանգստի մեկնել։ Ես պարզապես ցանկանում եմ պառկել ու չմտածել ոչնչի մասին, նայել, թե ինչպես են աշխատում մյուսները։ Երաժշտություն լսել, լինել ընկերների հետ, համբուրգերներ ուտել, պարզապես սովորական մարդ լինել»,- «People» ամսագրին տված հարցազրույցում ասել է Գարֆիլդը։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE