Universal-ը «Ֆորսաժ 10»-ի ռեժիսորի հեռանալու պատճառով մեկ օրում մինչեւ մեկ միլիոն դոլար է կորցնում

15:56   28 ապրիլի, 2022

«Ֆորսաժ 10» ֆիլմի ռեժիսոր Ջասթին Լինի անսպասելի պաշտոնաթողությունը կարող է թանկ արժեք ունենալ «Universal» ստուդիայի համար։ Նշվում է, որ նկարահանող խմբի հարկադիր պարապուրդի յուրաքանչյուր օրը մոտավորապես մեկ միլիոն դոլար կարժենա, հայտնում են The Variety-ի աղբյուրները։

Պարբերականի տեղեկություններով՝ հիմնական թիմի հետ նկարահանումներն առայժմ դադարեցված են այն դեպքում, երբ երկրորդ նկարահանող խումբը շարունակում է աշխատանքը Մեծ Բրիտանիայում։ «Universal-ն առայժմ վատնում է գումարը՝ պահելու համար նկարահանող խմբին եւ դերասաններին»,- նշում են աղբյուրները։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Ջասթին Լինը լքել է «Ֆորսաժ 10» ֆիլմի ռեժիսորի պաշտոնն արտադրությունը սկսելուց ընդամենը մի քանի օր անց։



© NEWS.am STYLE