Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմը Պրահայի միջազգային կինոմրցանակաբաշխության գարնանային ծրագրում արժանացել է մրցանակի

16:01   28 ապրիլի, 2022

Ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմը Պրահայի միջազգային կինոմրցանակաբաշխության 2021/2022 գարնանային ծրագրում (Prague International Film Awards 2021/22 - SPRING EDITION) արժանացել է Հատուկ նշում (Honorable Mention) մրցանակի: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ 

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Էվելինա Բարսեղյանն է, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, օպերատորը՝ Արտավազդ Խաչատրյանը։

Ֆիլմում նկարահանվել են Լեւոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը, Աիդա Սիմոնը։



© NEWS.am STYLE