Քորթնի Քարդաշյանի սիրելին՝ Թրեւիս Բարքերը, նրա հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի գերեզմանի մոտ օրհնություն է խնդրել

16:22   28 ապրիլի, 2022

Քորթնի Քարդաշյանի փեսացուն՝ Թրեւիս Բարքերը, նշանադրությունից առաջ իր արարքով հուզել է նրա մորը՝ Քրիս Ջեններին։ Հայտնի թմբկահարը որոշել է առաջարկություն անել՝ ըստ ավանդույթների։

Վերջերս «The Kardashians» հայտնի հեռուստաշոուի նոր էպիզոդի շրջանակներում Քորթնիի մայրը պատմել է Բարքերի հուզիչ արարքների մասին։ Պարզվում է՝ Ջենների պոտենցիալ փեսան նախ նրանից թույլտվություն է խնդրել առաջարկություն անել դստերը։

«Դա այնքան սիրալիր էր։ Իսկ հետո նա ասաց, որ գնացել է քո հոր (Ռոբերտ Քարդաշյան, մահացել է 2003թ․-ին) գերեզմանին եւ թույլտվություն հարցրել, եւ ես հալվեցի։ Ես երջանիկ եմ։ Ես կցանկանայի, որ քո հայրն այստեղ լիներ ու տեսներ սա»,- արցունքներն աչքերին՝ ասել է Քրիսը։

Այս հուզիչ մանրամասները Քիմն եւս ստիպել են լաց լինել։ Սակայն հետո մայր ու դուստր կատակել են, որ 43-ամյա Քորթնին, որը երեք երեխաների մայր է, առաջին անգամ է ամուսնանում։ Դա կլինի նրա առաջին պաշտոնական ամուսնությունը։

«Խենթություն է, որ նա նախկինում ամուսնացած չի եղել։ Բավական է»,- ասել է Քիմը։

 



© NEWS.am STYLE