Մեգան Մարքլի հայրը Եղիսաբեթ Երկրորդի պլատինե հոբելյանին Մեծ Բրիտանիա կմեկնի

18:28   28 ապրիլի, 2022

Մեգան Մարքլի հայրը քննադատել է իր փեսայի՝ արքայազն Հարիի վարքագիծը։ Նա ենթադրում է, որ իր դստեր՝ Մեգան Մարքլի ամուսինը թուլակամ է եւ խիստ մայրիկի լսող որդու վարքագիծ է դրսեւորում՝ ամեն հարցում հետեւելով կնոջը։

«Լիակատար հիմար»,- GB News-ի եթերում հայտարարել է Թոմաս Մարքլը։

77-ամյա Թոմաս Մարքլը նաեւ հայտարարել է, որ մտադիր է հունիսին Մեծ Բրիտանիա այցելել, երբ երկիրը նշելիս կլինի թագուհու պլատինե հոբելյանը։

«Ես անհամբերությամբ սպասում եմ այդ այցին։ Ես պատրաստվում եմ հարգանք ցուցաբերել թագուհու նկատմամբ եւ համոզվել, որ նա հասկանում է, որ իմ ամբողջ ընտանիքը հարգում է միապետին եւ արքայական ընտանիքի անդամներին։ Մենք հիանում ենք նրանցով եւ ցանկանում ենք, որ նրանք իմանան, որ մենք նրանց նույն կերպ ենք վերաբերվում, ինչպես Անգլիային։ Ես կցանակայի հանդիպել արքայազն Չարլզի հետ եւ նրան շնորհակալություն հայտնել, որ նա դստերս ուղեկցել է դեպի խորան, ինչպես նաեւ խոսել նրա հետ, քանի որ ես կարծում եմ՝ հիմա մենք արդեն շատ ընդհանուր բան ունենք։ Երկուսիս էլ որոշ չափով հետապնդում են մեր երեխաներին։ Այնպես էր, այո, ինձ շատ հաճելի կլիներ խոսել նրա հետ։ Եթե դա հնարավոր է, լավ կլինի»,- հայտարարել է Մարքլը։



© NEWS.am STYLE