Հայտնի է, թե որքան են վճարում Անդրեյ Մալախովի շոուի հանդիսատեսին

23:09   28 ապրիլի, 2022

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը «Ռոսիա 1»-ի եթերում նոր նախագիծ կվարի։ «Կոմսոմոլսյա պրավդա»-ի տեղեկություններով՝ «Մալախով» թոք շոուի պրոդյուսերները հանդիսատեսին 900 հազարական ռուբլի է վճարում մեկ նկարահանման օրվա համար, որը շարունակվում է ճաշից մինչեւ երեկո։

Այդ ժամանակը բավականացնում է միանգամից երեք շոու նկարահանելու համար։ «Привет, Андрей!» նախագծի դեպքում, որը շարունակվում է թողարկվել, մեկ նկարահանման համար հոնորարը կազմում է մոտ 500 ռուբլի։

Նախագիծը կթողարկվի աշխատանքային օրերին «Անդրեյ Մալախով․ ուղիղ եթեր» թոք-շոուի փոխարեն։ Հաղորդման ստուդիայում հյուրերի, փորձագետների եւ հանդիսատեսի մասնակցությամբ արդիական թեմաներ կքննարկվեն։



© NEWS.am STYLE