Միխայիլ Բաշկատովը չորրորդ անգամ հայր կդառնա

22:12   28 ապրիլի, 2022

Ռուս դերասան Միխայիլ Բաշկատովը, որը հայտնի է «Даешь молодежь!» կատակերգական շոուից, չորրորդ անգամ հայր կդառնա։ Նրա կնոջ հղիության մասին հայտնի է դարձել Կիրիլ Պլետնյովի նոր սերիալերի պրեմիերայի ընթացքում։

Բաշկատովը կնոջ՝ Եկատերինայի հետ Մոսկվայում մասնակցել է «Օֆլայն» սերիալի փակ ցուցադրությանը։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ զույգն ամբողջ երեկոյի ընթացքում շնորհավորանքներ է ստացել ընտանիքում սպասվող համալրման առիթով․ ընտանիքում երեք որդի է մեծանում։

 



© NEWS.am STYLE