Ուզբեկստանի նախկին նախագահի թոռնուհին Ամիրան Սարդարովին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ

20:02   28 ապրիլի, 2022

YouTube-ի հայտնի բլոգեր Ամիրան Սարդարովի նախկին կինը՝ Մարիամ Տիլյաեւան, խոսել է ընտանեկան բռնության մասին։ Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի թոռնուհին տեսաուղերձ է նկարել, որում պատմել է նախկին ամուսնու կողմից ֆիզիկական եւ բարոյական բռնությունների մասին։

«Եթե մարդիկ իմանային, թե ինչի միջով եմ ես անցել, շոկի մեջ կլինեին», - վստահեցրել է Տիլյաեւան: Բայց ես չեմ ուզում, որ ինչ խղճան։ Ես պետք է աշխատեմ հոգեբանի հետ, որպեսզի հաղթահարեմ մեր բաժանման մանրամասները: Ես շատ միամիտ էի, շատ հիմար, եւ երեւի որոշ չափով արժանի էի նման վերաբերմունքի, քանի որ ճախրում էի ամպերով»։

Բացի այդ, Մարիամը մեկնաբանել է անկեղծ լուսանկարի պատճառով իրենց ամուսնության ընթացքում տեղի ունեցած սկանդալը. Այն ժամանակ Սարդարովը կնոջ հետ լուսանկար էր հրապարակել, որում նա պատկերված էր կիսամերկ (մարմնի ինտիմ մասերը ծածկված էին Սարդարովի ձեռքով):

6c4d3d8d22ae67365502733a2ac2590a_cropped_1124x1128.jpg (120 KB)

Աղջիկը խոստովանել է, որ համաձայնություն չի տվել այդ նկարի հրապարակման համար, սակայն Սարդարովը համոզել է նրան, որ դա անհրաժեշտ է հայփի համար։

«Երբ դու դաժան հարաբերությունների մեջ ես, դու ամեն ինչ ես ասում, որպեսզի չկորցնես մարդու «սերը», չվիրավորես: Եվ նա 35 տարեկանում գիտակցաբար խաղաց այս խաղաքարտով»,- ասել է Մարիամը։



© NEWS.am STYLE