Հեյլի Բիբերը կաթվածից հետո սրտի վիրահատության է ենթարկվել

19:12   28 ապրիլի, 2022

Ամերիկացի սուպերմոդել Հեյլի Բիբերը սրտի վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա մոտ միկրոինսուլտ են ախտորոշել։ 25-ամյա աստղի խոսքով՝ շատերը տեղյակ չեն եղել իր հետ կատարվածի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հեյլի Բիբերի խոսքով՝ ինքը աջ ձեռքում «տարօրինակ զգացողություն» է ունեցել,  մատների ծայրերը թմրել են, դեմքի աջ կողմը կախվել է, եւ նա չի կարողացել ոչ մի բառ արտասանել։ Մոդելը հասկացել է, որ կաթված է ստացել, սակայն չի կարողացել դա բացատրել ամուսնուն։ Երգչուհին շտապ օգնություն է կանչել, եւ նրան հոսպիտալացրել են։ Հիվանդանոցում նրա ուղեղում արյան թրոմբ են հայտնաբերել։

«Այժմ ես հսկայական թեթեւություն եմ զգում, որ մենք կարողացանք ամեն ինչ պարզել, եւ այժմ ես կարող եմ շարունակել նորմալ կյանքով ապրել այս սարսափելի իրավիճակից հետո», - YouTube-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում ասել է 25-ամյա Բիբերը։



© NEWS.am STYLE