Ռուսական «Առաջին ալիքի» եթերում Մաքսիմ Գալկինին փոխարինել է Նիկոլայ Ցիսկարիձեն

11:12   29 ապրիլի, 2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն ռուսական «Առաջին ալիքի» «Այսօր երեկոյան» («Сегодня вечером») նախագծի հաղորդավարի պաշտոնում փոխարինել է կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ Իսրայելում գտնվող Մաքսիմ Գալկինին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ նրա մասնակցությամբ հաղորդումը պետք է եթեր հեռարձակվի մայիսյան տոներին։

«Сегодня вечером» ժամանցային հեռուստաշոուն նկարահանվում է աստղային հյուրերի մասնակցությամբ․ քննարկում են ամենատարբեր թեմաներ։ Հաղորդման առաջին վարողը եղել է Անդրեյ Մալախովը, հաղորդումը հետագայում վարում էին Մաքսիմ Գալիկինն ու Յուլյա Մենշովան։ Սակայն վերջին տարիներին Մաքսիմ Գալկինը հաճախ եթերը վարում էր առանց Յուլյայի։ Շատերն էին սպասում ապրիլի 28-ին ստուդիայում տեսնել հենց Յուլյա Մենշովային։



© NEWS.am STYLE