Ոճային․ Մարի Ավանեսյանի լուսանկարը

17:37   29 ապրիլի, 2022

Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Մարի Ավանեսյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վագրային պրինտով վերնաշապիկի հետ։ Մարին հավաքել է մազերն ու բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային գոտին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան։

Մարի Ավանեսյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շորտ էր կրում, տոպ, ջինսե բաճկոն։ Մարին հավաքել էր մազերն ու բարձրակրունկներ ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Սիրելի մայրեր ու աղջիկներ, սիրեք ձեզ շատ ու ինչքան կարող եք, երես տվեք ինքներդ ձեզ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE