TMZ. A$AP Rocky-ի տանն ատրճանակ են գտել հրաձգության վերաբերյալ գործով նրա ձերբակալությունից հետո

12:11   29 ապրիլի, 2022

Ռիհաննայի ընկերը՝ A$AP Rocky-ն, կրկին սկանդալի կենտրոնում է․ նրա տանը զենք են գտել, որն անցնում է հարձակման վերաբերյալ գործով, հայտնում է TMZ-ն։

Օպերատիվ գործողությունների ընթացքում իրավապահ մամինների աշխատակիցները ռեփերի տնից առգրավվել են զենքը։ Հիմա արդեն փորձագետները պետք է պարզեն, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է նա այն ձեռք բերել։  

Բացի դրանից՝ փորձաքննությունը ցույց կտա՝ արդյոք զենքն օգտագործվե՞լ է 2021թ․-ի նոյեմբերին Հոլիվուդում հրաձգության ընթացքում։ Տուժող տամարդու խոսքով՝ A$AP Rocky-ն ու նրա ընկերները մի քանի անգամ կրակել են իր ուղղությամբ։ Հետագայում արտիստը փախել է դեպքի վայրից։ Աղբյուրի տեղեկություններով՝ դատախազությունը ռեփերին առայժմ մեղադրանք չի առաջադրել։



© NEWS.am STYLE