«Դու անկրկնելի ես»․ Աննա Հարությունյան (ֆոտո)

16:39   29 ապրիլի, 2022

Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։

Աննա Հարությունյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Աննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Աշխարհում կա 7.5 միլիարդ մարդ, բայց քո պես միայն դու ես, օգտագործիր այդ արտոնությունը։ Դու անկրկնելի ես»,- հրապարակումը մակագրել է նա։

View this post on Instagram

A post shared by Anna Harutyunyan (@anna_maxsim)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր շագանակագույն շրջազգեստի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։  «Եթե արեւն ամեն օր ծագում է, դա դեռ օրինաչափություն չէ... ապրեք լիարժեք ձեր ամեն օրը...»,- հրապարակումը մեկնաբանել էր նա։

 



© NEWS.am STYLE