Ջեյմս Կորդենը լքում է «The Late Late Show»-ն

13:12   29 ապրիլի, 2022

Բրիտանացի կատակերգու եւ թոք-շոուի հաղորդավար Ջեյմս Կորդենն ութ տարվա աշխատանքից հետո 2023թ․-ին կլքի «CBS» ալիքի «The Late Late Show»-ն, հայտնում է The Guardian-ը։

Կորդենի պայմանագրի ժամկետը լրանում է օգոստոսին, սակայն նա համաձայնել է հեռուստահաղորդումը վարել եւս մեկ եթերաշրջան, որը կշարունակվի մինչեւ 2023թ․-ի գարուն։ Կատակերգուն իր որոշման մասին հայտնել է ապրիլի 28-ին՝ Լոս Անջելեսում «The Late Late Show»-ի էպիզոդների նկարահանման ընթացքում։

«Յոթ տարի առաջ Ջեյմս Կորդենը ԱՄՆ տեղափոխվեց եւ «գրավեց» հեռուստատեսությունը՝ ցուցարելով հսկայական ստեղծագործական եւ կատակերգական պոտենցիալ, որը մեծ հնչեղություն առաջացրեց եթերում եւ համացանցում հանդիսատեսի շրջանում։ Մենք կցանկանայինք, որ նա այստեղ ավելի երկար մնար, բայց մենք շատ հպարտ ենք, որ նա «CBS»-ն իր ամերիկյան տունն է դարձրել եւ որ այս համագործակցությունը կշարունակվի եւս մեկ եթերաշրջան»,- ասել է «CBS»-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ջորջ Չիկսը։



© NEWS.am STYLE