«Սիրուն»․ Ժաննա Վելիցյանի լուսանկարը

20:45   29 ապրիլի, 2022

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ժաննա Վելիցյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Ժաննան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել․ «Սիրուն»։

Ժաննա Վելիցյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր Գյումրիում։ Երիտասարդ դերասանուհին բաց գույնի տաբատ էր կրում, կապույտ վերարկու։ Ժաննան արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել սպորտային կոշիկով։ «Գյումրի ջան»,- հրապարակումը կարճ մակագրել էր Ժաննան։



© NEWS.am STYLE