Դավա Մանուկյանը հաստատել է սիրավեպի մասին լուրերը

14:11   29 ապրիլի, 2022

29-ամյա բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) հաստատել է նոր հարաբերությունների մասին լուրերը։ Նա այդ մասին հայտարարել է «Նոր ռադիոյի» «НеДудь» շոուի եթերում, հայտնում է «7days.ru»-ն։

«Չէի ցանկանում բացահայտել անուններ, աղջկա համար դա տհաճ կլիներ։ Ինձ հայփ հարկավոր չէ։ Երբ մարդիկ դադարեն խոսել, ես պատրաստ կլինեմ խոսել իմ հարաբերությունների մասին»,- պարզաբանել է Մանուկյանը։ Ավելի վաղ երկրպագուների շրջանում լուրերն էին տարածվել, որ բլոգերը հանդիպում է երգչուհի Մարի Կրայմբրերիի հետ։

Նախորդ տարի երաժիշտը բաժանվել է Օլգա Բուզոյավից, որը նախկին սիրելիին մեղադրել է բռնության եւ անհավամարտության մեջ։ Մարի Կրայմբրերին հարաբերությունների մասին խոսելու հարցում առավել զուսպ է, միայն հայտնի է, որ նա բազմաթիվ անգամներ տառապել է սիրո պատճառով։



© NEWS.am STYLE