Քիմ Քարդաշյանի երկրպագուները կարծում են, որ նրա երեխաներն ապագայում հոգեբանի օգնության կարիքը կունենան

17:12   29 ապրիլի, 2022

Քարդաշյան ընտանիքի երկրպագուներին զայրացրել է, որ Քիմը պարբերաբար ֆոտոշափով մշակում է երեխաների հետ լուսանկարները․ օգտատերերը կարծում են, որ ապագայում նրանք «թերապիայի» կարիք կունենա, հայտնում է Daily Mail-ը։

5dbcaac95c019e7b667d29b89e63ddc1_cropped_1332x1232.jpg (157 KB)

Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում զայրույթ է առաջացրել, երբ խոստովանել է, որ Դիսնեյլենդում արված լուսանկարների շարքում իր զարմուհու՝ Թրուի դեմքը ֆոտոշոփով «տեղափոխել» է մյուս զարմուհու՝ Սթրոմիի մարմնին, քանի որ դա «համապատախանում էր իր սոցիալական ցանցի էջի էսթետիկային»։

Քիմ Քարդաշյանը լուսանկարները հրապարակել է դեկտեմբերի 31-ին, եւ երկրպագուները նրան անմիջապես մեղադրել էին ֆոտոշոփի օգտագործման մեջ․ Սթորմիին նման զգեստով տեսել էին TikTok-ի տեսահոլովակում, որն ավելի վաղ հրապարակել էր Քայլի Ջենները։ Սկանդալը թափ է հավաքել հունվարի սկզբին, երբ Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ապրիլի 12-ին իր դուստրը՝ Թրուն, առաջին անգամ է Դիսնեյլենդ գնացել։  

Օրերս Քիմը վերջապես խոստովանել է, որ ֆոտոշոփ է օգտագործել, որպեսզի լուսակարներն «իդեալականորեն համապատասխանեն սոցիալական ցանցի իր էջին»։ Աստղի հետեւորդները զայրացել են եւ բազմաթիվ բացասական մեկնաբանություններ գրել։

«Թերապիայի քանակը, որի կարիքը կունենան այս խեղճ երեխաները, կոտրում է սիրտս»,- գրել է հետեւորդներից մեկը։ «Լավ չէ։ Խեղճ երեխաները փոխարինում են միմյանց»,- գրել է մեկ այլ օգտատեր։

 Ըստ Cosmo-ի նյութերի



© NEWS.am STYLE