Չեղարկվել է «Նոր ալիք 2022» մրցույթը

16:03   29 ապրիլի, 2022

Չեղարկվել է «Նոր ալիք 2022» միջազգային երաժշտական մրցույթը, որը ծրագրվում էր անց կացնել Սոչիում։ Այդպիսի որոշում են կայացրել փառատոնի կազմակերպիչները, հայտնում է Super-ը։

Ղեկավարությունն Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին հրաժարվել է անցկացնել «Նոր ալիք» մրցույթը։ Որոշումը վերաբերում է միայն մեծահասակ կատարողների մրցույթին, որը պետք է տեղի ունենար ամռանը Սոչիում։ 

Ինչն վերաբերում է «Մանկական նոր ալիքին», այն ի սկզբանե ծրագրվում էր անց կացնել մայիսին Ղրիմում։ Ավելի ուշ կազմակերպիչները որոշում են կայացրել փառատոնը հետաձգել մինչեւ աշուն։



© NEWS.am STYLE