Քիմ Քարդաշյանն արտասվել է, երբ Քանյե Ուեսթը նրան է վերադարձել ինտիմ տեսանյութը

18:12   29 ապրիլի, 2022

Ռեփեր Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին է վերադարձել սեքս-տեսանյութը պարունակող կրիչը, որում վերցրել է նրա նախին ընկերոջից՝ Ռեյ Ջեյից, հայտնում է Daily Mail-ը։

Նախկինում Քիմը նշել է, որ այս տեսանյութերը կարող են հայտնվել սոցիալական ցանցերում եւ նույնիսկ փաստաբանի է վարձել՝ ապահովագրվելու համար։

«Ես ստիպված էի Լոս Անջելես գնալ եւ հետ վերադառնալ։ Ես դա արել եմ՝ Քիմի համար ինչ-որ բան բան բերելու նպատակոց»,- նշել էր Ուեսթը՝ հավանաբար ակնարկելով, որ ձայնագրություններն այդ կերպ հայտնվել են իր ձեռքերում։

Ընտանեկան նոր իրապատում-շոուում Քանյե Ուեսթի հայտնվելը հավանության են արժանացրել Քիմի ընկերներն ու հարազատները, որոնք հավաքվել էին նրա հյուրասենյակում, իսկ Քիմն այնքան էր շոյվել, որ նույնիսկ արտասվել է տեսախցիկների առաջ։

«Նա հանդիպել է Ռեյ Ջեյին եւ նրանից վերցրել է կրիչն ու ֆայլերը պարունակող համակարգիչը։ Նա ինձ է վերադարձրել սեքս տեսանյութը։ Քանյեն դա արել է ոչ միայն ինձ, այլեւ իմ երեխաների համար։ Ես ցանկանում եմ նրանց պաշտպանել ամենից, ինչ իմ ուժերի սահմաններում է։ Ես այսքան հուզական եմ, քանի որ դա չափազանց մեծ նշանակություն ունի ինձ համար։ Ես նայել եմ տեսանյութը։ Կադրեր էին ռեսորանից եւ գիշերային ակումբից։ Փոխարենը ես հիմա կարող եմ խորը շունչ քաշել եւ չանհանգստանալ դրա համար»,- Քիմի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։



© NEWS.am STYLE