«Lionsgate» ստուդիան հայտարարել է «Կեղտոտ պարերի» սիքվելի նկարահանման մասին

19:12   29 ապրիլի, 2022

Լոս Անջելեսի «CinemaCon» կինոցուցադրության ընթացքում հայտարարվել է 1987թ․-ի «Կեղտոտ պարեր» կուլտային ֆիլմի սիքվելի վրա աշխատանքների մեկնարկի մասին։ Ջենիֆեր Գրեյը կվերադառնա Ֆրենսիս Հաուսմանի դերին։

Արտադրության ժամկետների մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն։ Ենթադրվում է, որ ժապավենի սյուժեն կզարգանա 1990-ականներին։ Գրեյը ոչ միայն կրկին կկատարի գլխավոր հերոսի դերը, այլեւս հանդես կգա որպես գլխավոր պրոդյուսեր։

1987թ․-ին առաջին ֆիլմի թողարկումից հետո բազմաթիվ փորձեր են արվել վերստեղծելու ֆիլմաշարը, այդ թվում 1988թ․-ի հեռուստասերիալի, 2004թ․-ի «Կեղտոտ պարեր 2. հավայան կղզիներ» պրիքվելի, 2015թ․-ի մյուզիքլի, ինչպես նաեւ 2017թ․-ի ռեմեյքի միջոցով։

«Կեղտոտ պարերի» առաջին մասում գլխավոր դեր է կատարել նաեւ Պատրիկ Սուեյզին։ Դերասանը մահացել է 2009թ․-ին։

 



© NEWS.am STYLE