Netflix-ը թողարկել է «Թղթե տան» կորեական տարբերակի թիզերը

20:11   29 ապրիլի, 2022

«Netflix» սթրիմինգային հարթակը հրապարակել է «Թղթե տունը․ Կորեա» սերիալի անոնսը եւ հայտնել թողարկման օրը։ Նախագիծը կկրի «Կորեա․ համատեղ տնտեսական գոտի» եթնավերնագիրն ու սթրիմինգային հարթակում կթողարկվի հունիսի 24-ին։

Ըստ սյուժեի՝ Պրոֆեսորի ղեկավարությամբ ասիացի գողերը ծրագրում են գողանալ Կորեայի՝ վերջերս ստեղծված արժույթը։ Առեղծվածային ղեկավարի դերը կխաղա Չժի Թհեն։ Բեռլինի դերը բաժին է հասել «Գահերի խաղից» Փաք Հե Սուին։

Օրիգինալ «Թղթե տուն» սերիալը թողարկվել է Իսպանիայում 2017թ․-ին եւ հինգ եթերաշրջան է ունեցել։ Կորեական ռեմեյքը 12 սերիա կունենա։



© NEWS.am STYLE