«Գահերի խաղի» աստղ Քիթ Հարինգթոնի կինը պատմել է ալկոհոլիզմի դեմ դերասանի պայքարի մասին

22:03   29 ապրիլի, 2022

«Գահերի խաղի» աստղ Քիթ Հարինգթոնը հաղթահարել է ալկոհոլային կախվածությունը։ Նրա կին եւ գործընկեր Ռոուզ Լեսլին պատմել է այն մասին, թե ինչպես է դերասանն իրեն այժմ զգում։

«Մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Արդեն մի քանի տարի է, ինչ ապրում ենք սթափության մեջ։ Միայն Քիթից է կախված, արդյոք նա կրկին կսկսի խմել։ Նրա վարքի պատասխանատվությունը միայն ինձ վրա է։ Ես չեմ պատրաստվում դայակություն անել, ես ինձ վրա նման պատասխանատվություն չեմ վերցնի», - Harper's Bazaar UK-ի հետ զրույցում հայտարարել է Լեսլին։

2019 թվականին «Գահերի խաղը» սերիալի նկարահանումներից հետո Հարինգտոնը սկսել է ալկոհոլ օգտագործել, քանի որ, նրա խոսքերով՝ իրան վատ մարդ էր համարում եւ տառապում էչ դեպրեսիայից։ Այդ ժամանակ դերասանը դադարեցրել է իր գործունեությունը եւ մեկնել է վերականգնողական կենտրոն՝ բուժման։



© NEWS.am STYLE