«Գարուն-ամառ 2022 նոր հավաքածու»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

22:33   29 ապրիլի, 2022

Դերասան Մկրտիչ Արզումանյանը նոր լուսանկար է հրապարակել։

279287217_294357519549656_3067456691711281936_n(1).jpg (173 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դերասանը կրում է ծաղկավոր վերնաշապիկ եւ սպորտային տաբատ։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում դերասանն իրեն հատուկ հումորային ոճով գրել է․ «Գարուն-ամառ 2022 նոր հավաքածու»։ Հետեւորդները գնահատել են հրապարակումը եւ բազմաթիվ մեկնաբանություններ են կատարել։

Մկրտիչ Արզումանյան

Ավելի վաղ դերասանը լուսանկար էր հրապարակել, որն արվել էր Գյումրիում։ «Հին Գյումրի»,- հրապարակումը կարճ մակագրել էր Արզումանյանը, իսկ հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։

 



© NEWS.am STYLE