«Մարդիկ չարությամբ, անտարբերությամբ են լցված միմյանց հանդեպ»․ Իրինա Թովմասյան

15:41   30 ապրիլի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է գարնանային կերպարում։

View this post on Instagram

A post shared by Irina Tovmasyan (@irina_tovmasyan)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իրինան կանաչ երանգի բլուզ, բաց երանգի կոստյում է կրում։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ «Կյանքը գեղեցիկ, մնում է գնահատել այն։ Եթե գնահատենք մեր կյանքը, արժևորենք և սիրենք այն, դժվար թե չարանանք մնացածի հանդեպ։ Այսօր մարդիկ չարությամբ, անտարբերությամբ են լցված միյանց հանդեպ։ Բայց, հավատացեք՝ դժվար չէ դրա փոխարեն լինել հակառակը՝ բարի, ներողամիտ, հոգատար և համբերատար։ Այդպիսով ոչ միայն ձեր այլև շրջապատող մարդկանց կյանը կլինի հանգիստ և հաճելի», - հրապարակումը մեկնաբանել է Իրինան։

Իրինա Թովմասյան

Օրերս տեղադրված կադրերում Իրինան պուտավոր զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Երջանիկ լինելու այնքան գեղեցիկ պատճառներ կան»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել Իրինային․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE