Ալեք Բոլդուինի դուստրը պատմել է, որ դերասանը դեռ տառապում է «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից.

14:09   30 ապրիլի, 2022

Վեց ամիս առաջ Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահաբար կրակել է «Ժանգը» ֆիլմի օպերատորին։ Գալինա Հաթչինսը մահացել է, ողբերգության մեկ այլ մասնակից՝ ռեժիսոր Ջոել Սոզան, վիրավորվել է։ Այս ողբերգությունը լրջորեն ազդել է դերասանի կյանքի վրա։

Աստղի դստեր խոսքով՝ Ալեքը դեռ չի կարողանում վերականգնվել կատարվածից։ «Հայրս շատ է տանջվում։ Ես սիրում եմ նրան, չեմ պատկերացնում, թե ինչ է զգում ու ինչ է կատարվում նրա գլխում։ Ամբողջ իրավիճակը այնքան ավերիչ է»,- Red Table Talk-ի եթերում ասել է Այրլենդ Բոլդուինը։

Գործի հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Ոչ վաղ անցյալում մահացած Գալինա Հաթչինսի ընտանիքը հայց էր ներկայացրել Ալեք Բոլդուինի, « Ժանգը» ֆիլմի ռեժիսորների, Rust Movie Productions LLC-ի, 3rd Shift Media-ի եւ Thomasville Pictures-ի պրոդյուսերների դեմ:



© NEWS.am STYLE