«Մնա քո թմրանյութերի ճահճում». Ուզբեկստանի նախկին նախագահի թոռնուհին Ամիրան Սարդարովին մեղադրել է իր զարդերը գողանալու մեջ

22:11   30 ապրիլի, 2022

Մարիամը Սարդարովին մեղադրել է բռնության մեջ, նա բաժանորդներին ասել է նաեւ, որ նա գողացել է իր զարդերը։

«Եթե բերանս բացեմ, քեզ համար վատ կլինի»,- իր անձնական բլոգում ասել է 23-ամյա Տիլյաեւան՝ նկատի ունենալով Ամիրանին։ Դեռեւս ես ոչինչ չեմ պատմի։ Չեմ ցանկանում  փորփրել դա։ Սկզբի համար վերադարձրու քո կողմից գողացված զարդերը: Ինչպիսի ծաղրածու կայիր, նույնն էլ մնացել ես։ Ես քեզ համար չեմ անհանգստանում:

Թող Աստված լինի նրա դատավորը: Ես շարունակում եմ կյանքս, ու թող նա մնա իր թմրանյութերի ճահիճում՝ կեղտոտ, հիմար շոուով ու էսկորտով։ Բայց գողանալ ականջօղերը, որոնք պապիկս է տվել ինձ, սա ցույց է տալիս այս մարդու էությունը: Հարցը գումարը չէ։ Այդ իրը հիշողություն է»։

Ինչ վերաբերում է Սարդարովին, ապա նա նախկին սիրելիի վրա ցեխ չի շպրտել, միայն երջանկություն է մաղթել ու աջակցություն խոստացել, ինչն էլ ավելի մեծ վրդովմունք է առաջացրել Մարիամի մոտ։

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE