«Ու ինչքան տխուր ու անհետաքրքիր կլիներ աշխարհն, առանց այս անմեղ ու հրաշք էակների...»․ Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ

17:39   30 ապրիլի, 2022

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։

279471631_1333556147136248_4891267957700364851_n(1).jpg (152 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում մայր ու դուստր կերպարանք են ընդունել Հանրապետության հրապարակում։ Սիլվան ջերմ գրկել է դստերը։ «Ու ինչքան տխուր ու անհետաքրքիր կլիներ աշխարհն, առանց այս անմեղ ու հրաշք էակների...», - գրել է երիտասարդ մայրիկը։  

Սիլվա Հակոբյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Սիլվան, որը սպասում էր երկրորդ երեխայի ծնունդին, պատկերված էր դստեր հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվան կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի եւ վանդակավոր վերարկուի հետ։



© NEWS.am STYLE