50 Cent-ը, Զազը եւ «Լեդ Զեփելին» սիմֆոնիկը ելույթ կունենան Հայաստանում

14:46   30 ապրիլի, 2022

«Հայա» երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր:

02354.jpg (68 KB)

2022-ի հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա սիրված երգչուհի Զազի մենահամերգը:

Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում՝ ռեփեր 50 Cent-ի կենդանի հնչողությամբ համերգը:

Հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:

 



© NEWS.am STYLE