Ջազի օրը․ Գարի Քյոսայանը 75 տարեկան է եւ նորից համախմբել է ընկերներին ջազի շուրջ

23:08   30 ապրիլի, 2022

Այսօր՝ Ջազի միջազգային օրը, քաղաքի տարբեր վայրերում անցկացվում են երաժշտական ​​փառատոներ։ Դրանցից մեկն Արամ Խաչատրյան համերգասրահում էր։ Հայտնի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, որը վերջերս նշեց իր 75-ամյակը, համախմբել էր ընկերներին մեկ բեմի վրա։ Այնպես որ, տոնը, կարելի է ասել, կրկնակի է, խորհրդանշական։

279277447_356100499834691_2683582893919649451_n.jpg (98 KB)

Նշենք, որ սա առաջին նման իրադարձությունը չէ. Քյոսայանին եւ նրա հավատարիմ ուղեկցին՝ դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանին, հիանալի կերպով հաջողվում է իրենց շուրջը հավաքել տաղանդավոր, հետաքրքիր երաժիշտների՝ պարբերաբար շոյելով հանդիսատեսին ջազային դասականների նուրբ «ընթերցմամբ»։ Սակայն, ոչ միայն դա։ Այս անգամ վարպետը խորաթափանց հանդիսատեսի դատին ներկայացրեց նաեւ իր հիասքանչ, մեղեդային ու խորը ստեղծագործությունները՝ տոգորված հայրենիքի հանդեպ սիրով։ Առանց պաթոսի ու ավելորդ հույզերի։ «Apricot Tree», «Armenia» եւ, վերջապես, երաժշտության գիտակների կողմից այնքան սիրելի «Message from Ararat»-ը։ Հնչեցին նաեւ Քյոսայանի այլ ստեղծագործություններ․ «Light from Nazareth», «Blues for Maria», «Day of my dream»...

279177450_1036482566962889_9220567546052634951_n.jpg (116 KB)

Ինչ վերաբերում է դասականներին, ապա հնչեցին Էտտա Ջեյմսի հանրահայտ «Love to you»-ն, Գրովեր Վաշինգտոնի «Just a two of us»-ը, Ռեյ Չարլզի «You don't know me», Ջո Զավինուլի «Mercy, Mercy»-ն, որն ի դեպ, հնչեց համերգի ամենավերջում, անմիջապես Գարի Քյոսայանի՝ հանդիսատեսի կողմից չափազանց ջերմ ընդունելության արժանացած, «Eddi» ստեղծագործությունից հետո:

279230792_3215312675409890_2042536018954230599_n.jpg (117 KB)

Առանձին, իհարկե, կցանկանայի շնո ուշադրություն հրավիրել այս հրաշալի երեկոյի մենակատարների վրա։ Նրանք են Սոնա Ումրոյանը, հարմոնիկայի անկրկնելի վիրտուոզ Արտակ Ներսեսյանը, Ալլա Սահակյանը եւ շատ այլ արտիստներ, որոնք իրավիճակում, երբ հայկական արվեստը դժվար ժամանակներ է ապրում, ուժ են գտնում ստեղծագործելու, գեղեցիկ երաժշտություն մատուցելու եւ մարդկանց ուրախություն նվիրելու։ Ուրախություն, որն անհրաժեշտ է բոլորիս երկրի համար հետպատերազմյան այսքան ծանր շրջանում։ Եվ հենց այն փաստը, որ երաժշտություն է հնչում, գրվում են երգեր, կազմակերպվում են համերգներ, հույս է ներշնչում ոչ միայն մշակույթի, այլեւ ամբողջ երկրի վերածննդի համար։

279504937_1167805324051081_1553721342232719105_n.jpg (115 KB)

279297976_2318585244958780_3119526587466278213_n.jpg (85 KB)

279225976_3517528068474201_3606285587930376094_n-1.jpg (97 KB)



© NEWS.am STYLE