Աննա Սեմենովիչն ամուսնացել է

16:11   30 ապրիլի, 2022

Հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Աննա Սեմենովիչը պատմել է, որ ամուսնացել է, սակայն ընտրյալի անունը չի հայտնել։ 42-ամյա արտիստուհին այս լուրով կիսվել է սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

«Սիրելիներս, մոռացա ձեզ ասել, որ այսօր ամուսնացել եմ։ Ահա իմ ամուսինը, եւ ես շուտով ձեզ կծանոթացնեմ նրա հետ։ Բայց առայժմ դա գաղտնիք է: Մի խնդիր կա։ Ինձ թվում է, որ նա ունի ուրիշ սիրելի։ Ինչպես վարվեմ ես», - ասել է Սեմյոնովիչը։

Սակայն որոշ օգտատերեր կարծել են, որ նա կատակ է արել։



© NEWS.am STYLE