Քեթի Հոլմսը հաստատել է իրենից տասը տարով փոքր երաժշտի հետ սիրավեպը

20:06   30 ապրիլի, 2022

Դերասանուհի Քեթի Հոլմսը հայտնել է, որ իր սիրտն այլեւս ազատ չէ: Դերասանուհին People-ին տված մեկնաբանությունում բացահայտել է իր սիրավեպը 33-ամյա երաժիշտ եւ կոմպոզիտոր Բոբի Վուտեն III-ի հետ։

Զույգին առաջին անգամ միասին նկատել են մի քանի օր առաջ. սիրահարները համբուրվել եւ գրկախառնվել են Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում ժամադրության ժամանակ։ Զբոսանքից հետո նրանք այցելել են Գուգենհայմի թանգարան։

 

 

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE