Քայլի Ջենները ծննդաբերությունից երկու ամիս անց նիհարել է 20 կգ-ով

13:11   1 մայիսի, 2022

Քայլի Ջեններն ընդամենը երկու ամիս առաջ ծննդաբերել, սակայն գրեթե վերադարձել է նախկին տեսքին։ Երկրպագուները զարմացել են, թե ինչպես է երիտասարդ մայրիկին հաջողվել կորցնել հավաքած կիլոգրամները, իսկ աստղը բացահայտել է արդյունավետ քաշի կորստի գաղտնիքը:

271303101_781110839513112_5469795383797712284_n.jpg (169 KB)

Այս մասին Քայլին կիսվել է սոցիալական ցանցում։ Աղջիկը մարզասրահից լուսանկար է հրապարակել, որում քայլում է վազքուղու վրա։ «Այս հղիության ընթացքում գիրացել եմ 30 կգ-ով, բայց արդեն նիհարել եմ 20 կգ-ով։ Ես պարզապես փորձում եմ առողջ եւ համբերատար լինել: Քայլելն ու պիլատեսն իմ ամենասիրած մարզումներն են»,- կիսվել է գեղեցկուհին։

279279313_527893985650200_5114812642562798197_n.jpg (55 KB)

Հատկանշական է, որ առաջին հղիության ընթացքում աստղը գիրացել է 18 կգ-ով, սակայն մոդելից շատ ավելի երկար ժամանակ է պահանջվել նիհարելու համար. «Կարծում եմ, որ  երեխայի ծնունդից հետո նույնքան ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար, որքան երեխային կրում են կրծքի տակ։ Շատերից եմ լսել, որ մեկ տարի է պահանջվում։ Եվ պարզվեց, որ դա ճիշտ է։ Ամեն աբն սննդակարգի մեջ է։ Ես բնությունից նիհար եմ, ես միշտ հարց որովայն եմ ունեցել, սակայն միայն վերջերս դարձավ այնպիսին, ինչպիսին կար մինչեւ Սթորմիի ծնունդը։ Սովորաբար ես խելագարի պես ուտում եմ՝ մակարոնեղեն, պիցցա, շատ կաթնամթերք, բայց այս ժամանակահատվածում ես ուղղակի հրաժարվեցի այս ամենից։ Իսկ իմ դեպքում դա ստացվեց»,- ասել է աստղը 2019թ.-ին։

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE