Քիմ Քարդաշյանը դատարանում շահել է զրպարտության հայցը

10:13   1 մայիսի, 2022

Դեռեւս 2017 թվականին Ռոբ Քարդաշյանի նախկին սիրեցյալ Բլեք Չայնան դատական ​​հայց է ներկայացրել իր նախկին սիրելիի ընտանիքի դեմ։ Նա պնդում էր, որ իրեն վճարեն 100 միլիոն դոլար։ Մոդելը վստահեցրել է, որ Քրիս Ջեններն ու դուստրերը անընդհատ զրպարտում էին իրեն, ինչից հետո իր հեռուստատեսային կարիերան ոչնչացվել է։

Այժմ աստղային ընտանիքի փաստաբանը՝ Մայքլ Ռոդսը, միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով Քիմին բացառել այդ հայցերից։ Պահանջը բավարարվել է դատարանի կողմից։

Փաստաբանին հաջողվել է ապացուցել, որ Քանյե Ուեսթի նախկին կինը ոչ մի հայտարարություն չի արել, որը կարող է արատավորել Չայնայի անունը։ Միեւնույն ժամանակ, Չայնայի ներկայացուցիչները փորձել են ապացուցել, որ չնայած դրան, Քիմը համաձայնել է նրա հասցեին այլ հարազատների զրպարտչական հայտարարություններին։



© NEWS.am STYLE