Մաքսիմ Գալկինը պատրաստվում է վաճառել իր ամրոցը, քանի որ չի կարողանում հոգալ դրա ծախսերը

11:09   1 մայիսի, 2022

Կատակերգու եւ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը չի կորցրել մերձմոսկովյան Գրյազ գյուղի ամրոցը։ Արտիստը մտադիր է վաճառել այն, ասել է ФАН-ի աղբյուրը:

Ուկրաինացի հեռուստահաղորդավար Մարիա Եֆրոսինինան, որը շփվում է Գալկինի հետ, պատմել է, որ իբր իրենից խլել են մերձմոսկովյան ամրոցը։ Փաստորեն, օբյեկտը դեռ պատկանում է Իսրայել մեկնած հումորիստին, սակայն այժմ հեռուստահաղորդավարը չի կարողանում պահպանել այն։

Երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինը չի կարողանում ամրոցի ծախսերը հոգալ առանց ռուսաստանյան համերգների։ Այս գույքի ամսական սպասարկումն արժե ավելի քան մեկ միլիոն ռուբլի, դրան գումարած անձնակազմի աշխատավարձերը։

Էլիտար հաստատություն պահպանելու համար պահանջվում է ութից տասը աշխատող: Առանց Ռուսաստանում ելույթների եւ առանց Առաջին ալիքի գովազդատուների, Գալկինն ի վիճակի չէ վճարել անձնակազմի աշխատանքի համար։

Չնայած արտիստը պատրաստվում է վաճառել ամրոցը, սակայն կարող են լինել նաեւ դժվարություններ։ Անշարժ գույքի արժեքը 700 մլն ռուբլի է։ Աղբյուրի համաձայն՝ այս «փողի դամբարանը» գնելու ցանկացողներ չկան։



© NEWS.am STYLE