«Գեղեցիկ»․ Անելյա Գուբրյանի ոճային կերպարը

14:51   1 մայիսի, 2022

Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։

279381264_5491536590879256_4653234320965770524_n.jpg (306 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ծաղկավոր պրինտով վերնաշապիկ, կանաչ երանգի, գոտկատեղը բարձր տաբատ, ինչն էլ համադրել է վարդագույն բարձրակրունկների հետ։ Անելյան արձակել է մազերը, նուրբ շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Գեղեցիկ»։

Անելյա Գուբրյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Անելյան բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր ոճային պիջակի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու սպորտային կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւային ակնոցն ու պայուսակը։ «Գարուն է բացվել, իմ սիրտն է լցվել»,- հրապարակումը կարճ մակագրել էր Անելյան։



© NEWS.am STYLE