Մայքլ Ջեքսոնի տան նախկին աշխատակցուհին աստղին մեղադրել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ

15:04   1 մայիսի, 2022

Երգիչ Մայքլ Ջեքսոնի տան նախկին աշխատակցուհի Ադրիան Մաքմանուսը The Sun-ին տված հարցազրույցում ասել է, որ արտիստի ռանչոյում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է եղել։

Նրա խոսքով՝ աստղը անփույթ վարքագիծ է դրսեւորել այն կենդանիների նկատմամբ, որոնք պահվում էին Նեւերլենդ կալվածքում։

«Կենդանաբանական այգի չպետք է լիներ, քանի որ ոչ ոք պատշաճ կերպով չի խնամել կենդանիներին, եւ ողջ անձնակազմը վտանգի տակ էր: Զարմանում եմ, որ ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել»,- հայտարարել է կինը։

Նա պնդում է, որ ռանչոյում կենդանիներն անընդհատ սատկում կամ անհետանում էին, եւ ոչ ոք դրան կարեւորություն չի տվել։ Ինչպես նշել է Մաքմանուսը, Նեւերլենդում ապրող շիմպանզեներից մեկը մի անգամ կծել է երեխայի դեմքը։ Ջեքսոնը միաժամանակ սկսել է նախատել տղային կապիկին ծաղրելու համար։

Նա նաեւ հայտարարել է, որ հայտնի աստղը ռանչոյի հյուրերին թույլ է տվել քարեր նետել առյուծի վրա։ Կինը հավելել է, որ Ջեքսոնը դեռ այցելուներին հրավիրում էր կալվածք՝ շոյելու ընձուղտներին, չնայած այն հանգամանքին, որ նրանք բազմիցս կծել են մարդկանց։



© NEWS.am STYLE