Տիմատին Կիրկորովի տարեդարձին ներկայացել է նոր սիրելիի հետ

20:06   1 մայիսի, 2022

Տիմատին դադարել է թաքցնել իր հարաբերությունները մոդել Վալենտինա Իվանովայի հետ։ Ռեփերն ու իր նոր սիրելին առաջին անգամ որպես զույգ ներկա են եղել հանրային միջոցառման։

Մոդելի հետ Տիմատիի հերթական սիրավեպի մասին առաջին խոսակցությունները հայտնվեցին ձմռանը։ Այժմ երաժիշտը պաշտոնապես հաստատել է երկրպագուների ենթադրությունները՝ Իվանովայի հետ ներկայանալով Ֆիլիպ Կիրկորովի 55-ամյակի կապակցությամբ համերգին։

Ամբողջ երեկո զույգը ձեռք ձեռքի բռնած քայլել է։ Սիրահարներին ընկերակցել է ռեփերի մայրը՝ Սիմոնա Յակովլեւանան։ Հավանաբար, այս անգամ Տիմատիի մայրը գոհ է որդու ընտրությունից։

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE