Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը մասնակցել են Սպիտակ տան ընթրիքին

17:04   1 մայիսի, 2022

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը պաշտոնապես որպես զույգ ներկայացել են կարմիր գորգի  միջոցառմանը։ Աստղերը Վաշինգտոնում մասնակցել են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին։

Kardashian.jpg (90 KB)

Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ զույգը ողջ երեկո ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրահարները ոչ մի քայլ միմյանցից չեն հեռացել։ «Չնայած այն հանգամանքին, որ Քիմն ու Փիթը հաճախ են ուղեկցում միմյանց միջոցառումներին, սա նրանց առաջին պաշտոնական ներկայացումն էր հանրության առջեւ։ Նրանք կարող էին դա անել Met Gala-ում, բայց նրանց պետք չէ շոու սարքել»,- ասել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

gettyimages-1394681866-682x1024.jpg (107 KB)

gettyimages-1394675756-683x1024.jpg (105 KB)

 

 

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարը՝ Paul Morigi/Getty Images



© NEWS.am STYLE