«Ծովափնյա հանգստությունը ուրիշ աշխարհ է»․ Իրինա Թովմասյան

13:49   2 մայիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով եթերային կերպարը։

View this post on Instagram

A post shared by Irina Tovmasyan (@irina_tovmasyan)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իրինան կրում է սպիտակ գույնի, ոտքի հատվածում համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբուղացնում եմ ականջօղերը։ «Ծովափնյա հանգստությունը ուրիշ աշխարհ է։ Տեղափոխվում ես մեկ ուրիշ իրականություն և լիարժեք հանգիստդ վայելում ես ծովի ալիքների ներքո։ Նրանք մեղմիկ շոյում են ոտքերդ, իսկ արևը` իր ողջ էությամբ ջերմացնում է քեզ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես», - գրել է Իրինան։

Օրերս տեղադրված կադրերում Իրինան կանաչ երանգի բլուզ, բաց երանգի կոստյում էր կրում։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ «Կյանքը գեղեցիկ, մնում է գնահատել այն։ Եթե գնահատենք մեր կյանքը, արժևորենք և սիրենք այն, դժվար թե չարանանք մնացածի հանդեպ։ Այսօր մարդիկ չարությամբ, անտարբերությամբ են լցված միյանց հանդեպ։ Բայց, հավատացեք՝ դժվար չէ դրա փոխարեն լինել հակառակը՝ բարի, ներողամիտ, հոգատար և համբերատար։ Այդպիսով ոչ միայն ձեր այլև շրջապատող մարդկանց կյանը կլինի հանգիստ և հաճելի», - հրապարակումը մեկնաբանել էր Իրինան։



© NEWS.am STYLE