Բեդրոս Կիրկորովը հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ներկա է գտնվել որդու հոբելյանական համերգին

23:39   1 մայիսի, 2022

Ռուսական բեմի արքա Ֆիլիպ Կիրկորովն իր 55-ամյակի կապակցությամբ մեծ համերգ է կազմակերպել Կրեմլի պալատի բեմում։ Բազմաթիվ հյուրերից, գործընկերներից ու երկրպագուներից բացի միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը,  որը վերջերս հիվանդանոցում էր բուժվում։

Մոտ մեկ ամիս առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ժողովրդական արտիստի 89-ամյա հայրը շտապ հոսպիտալացվել է մայրաքաղաքի կլինիկաներից մեկը։ Ինչպես պարզվեց, նա սրտի սուր անբավարարություն էր առկա։ Այս հաղորդագրությունները հուզել են Կիրկորովների ընտանիքի երկրպագուներին։ Բարեբախտաբար, լուրջ հետեւանքներ չեն եղել։

Կիրկորով ավագն առիթը բաց չի թողել որդուն շնորհավորելու համար։ Նա բեմ է բարձրացել եւ վերցրել բարձրախոսը։ Դիմելով սիրելի որդուն՝ նա մաղթել է, որ նա ապրի առնվազն 100 տարի։



© NEWS.am STYLE