Քորթնի Քարդաշյանը հղի՞ է

23:07   1 մայիսի, 2022

Վերջերս Քորթնի Քարդաշյանն անկեղծ խոստովանություն է արել․ նա եւ Թրեւիս Բարքերը վաղուց էին պլանավորում երեխա ունենալ։ Սակայն անհաջող փորձերի պատճառով այս թեման նրանց համար ցավոտ է դարձել։

Քարդաշյանների ընտանիքի կյանքի մասին պատմող ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում Քորթնին խոստովանել է, որ իրենք բժիշկների հետ միասին աշխատում են դրա վրա եւ այժմ անցնում են արտամարմնային բեղմնավորման գործընթացով։ Աստղը երկար ժամանակ ընդունում է հորմոնալ դեղամիջոցներ, որոնք մեծապես ազդում են նրա վիճակի վրա։

Վերջերս Քորթնին իր հղիության մասին լուրեր էր բորբոքել։ Նրան եւ Թրեւիսին նկատել են Իտալիայում։ Զույգը վայելում է մեղրամիսը։ Լուսանկարներից մեկում պարզ երեւում է Քորթնիի կլորացած որովայնը։ Երկրպագուները վստահ են, որ զույգը երեխայի է սպասում։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE