Եգոր Կրիդը սկանդալի մեջ է հայտնվել կորպորատիվ երեկույթի ժամանակ

22:44   1 մայիսի, 2022

Եգոր Կրիդը տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել կորպորատիվ երեկույթի ժամանակ՝ մի կին վիրավորել է նրան ելույթի ժամանակ։ Այս մասին երաժիշտը հետեւորդներին հայտնել է Twitch-ի հեռարձակման ժամանակ, ինչպես նաեւ իր Telegram ալիքում։

Արտիստի խոսքով՝ իրեն հրավիրել են 18-ամյա աղջկա ծննդյան տարեդարձին ելույթ ունենալու։ Ռեփերին հաջողվել է կատարել ընդամենը յոթ երգ, որից հետո դուրս է եկել ետնաբեմ։ Բեմ են բարձրացել պարողները։ Հանկարծ նրան է մոտեցել աղջկա մայրը եւ նրա հասցեին պիղծ արտահայտություններ արել՝ նշելով, որ համերգը չարժեր իր ծախսած 5 միլիոն ռուբլին։ Պատվիրատուի խոսքով՝ երաժիշտն իբր չի կատարել այն երգերը, որոնք իրեն խնդրել են։

«Մենք յոթ երգ երգեցինք եւ ստիպված եղանք մի փոքր հանգստանալ։ Հետո ցանկում «Девочка с картинки» երգն էր՝ հոբելյանին ուղղված շնորհավորանքներով, բայց հանկարծ տեսնում եմ, թե ինչպես է կինը մոտենում բեմին ու սկսում բղավել։ Նրանց հիմնական պահանջն այն էր, որ հայտարարված երգերը չեն երգվել։ Բայց ես ուղղակի ժամանակ չունեի դրանք երգելու։ Ահա իմ մենեջեր Մաշայի հետ նամակագրությունը, որտեղ մենք հաստատել ենք երեկոյի երգացանկը եւ պարզապես չհասանք այս երգերին: Նրանք նույնիսկ հետո փորձեցին փչացնել իմ մեքենան՝ Lambo Urus-ը, եւ նույնիսկ մի բաժակ գինի լցրեցին լուսարձակի վրա»,- վրդովվել է նա։

Արտիստի երկրպագուներն աջակցել են նրան՝ խորհուրդ տալով միջադեպը սրտին մոտ չընդունել։

Աղբյուրը՝  Gazeta.ru



© NEWS.am STYLE