«Վախենո՞ւմ եք». Անջելինա Ջոլին շտապում է Լվովի ապաստարան (վիդեո)

22:11   1 մայիսի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին, որը շտապել է Լվովում գտնվող ապաստարան, նկարահանել են։ Ուկրաինական լրատվամիջոցների կադրերը հրապարակել է Baza Telegram ալիքը։

Ինչպես հայտնի է դարձել, քաղաքում օդային տագնապ է միացել այն ժամանակ, երբ դերասանուհին եղել է քաղաքային կայարանում։ Այն հարցին, թե արդյոք նա վախենում է, Ջոլին պատասխանել է, որ ինքը լավ է։

Այն մասին, որ Անջելինա Ջոլին ժամանել է Լվով, հայտնի է դարձել ավելի վաղ։ Տեղի բնակիչները նրան նկարել էին քաղաքի սրճարաններից մեկում։ Հայտնի է, որ դերասանուհին ՄԱԿ-ում զբաղվում է փախստականների հարցերով։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Ջոլին հայտարարել է իրենց տները լքած ուկրաինացիներին օգնություն ցուցաբերելու ցանկության մասին։



© NEWS.am STYLE