Բացահայտվել է, թե «Маска» շոուում ով էր թաքնվում Մեղվի դիմակի տակ

12:08   2 մայիսի, 2022

«НТВ» ալիքի եթերում «Маска» հայտնի շոուն եզրափակիչ փուլում է։ Հաղորդման 12-րդ թողարկման ընթացքում հեռանալու վտանգի առաջ կանգնել է Մեղուն, որի դիմակի տակ թաքնվում էր 38-ամյա երգչուհի Ալսուն, հայտնում է Riafan-ը։

64959d821-1.jpg (29 KB)

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալսուն հայտնել է, որ իր ամուսինը՝ Յան Աբրամովը, գիտեր շոուին իր մասնակցության մասին։ Աստղը խոստովանել է, որ ամուսինը սկսել է հարցեր տալ, թե ուր եւ ինչու է ինքն անընդհատ գնում։ «Ստիպված էի խոստովանել։ Այդպես էլ ասացի․ «Ես այնստեղ ինձ այնքան խիզախ եմ պահում, նույնիսկ սիրախաղ եմ անում»։ Իսկ նա պատասխանեց․ «Մտածում ես․ կարեւորը, որ քեզ չճանաչեն»,- հավելել է Ալսուն։

Մեղվի հեռանալով՝ նախագծում միայն երեք մասնակից է մնացել՝ Անուբիս, Հրեշ եւ Վիշապ, որը շոուի տասնմեկերորդ թողարկման ընթացքում այնքան է տպավորել Կիրկորովին, որ նա կարող էր ընկնել իր աթոռից։ 



© NEWS.am STYLE