10:00 2 մայիսի, 2022«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն առաջին փորձն է անցկացրել միջազգային երաժշտական մրցույթի բեմում։ Այս տարի մրցույթն անց կկացվի իտալական Թուրինում։


Միջազգային մրցույթի պաշտոնական կայքը լուսանկարներ է հրապարակել Ռոզայի առաջիին փորձից։


Ռոզան ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո։ Ռոզա Լինը Եվրատեսիլի բեմում կկատարի իր «Snap» երգը։



Լուսանկարները՝ EBU/ANDRES PUTTING