«Եկեք պայմանավորվենք, որ...»․ Միքայել Ոսկանյանը՝ Արամ Խաչատրյանի արձանի վրա կանգնելու մասին

11:09   2 մայիսի, 2022

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է արել՝ անդրադառնալով երեկ ընդդիմության հանրահավաքի ընթացքում Արամ Խաչատրյանի արձանի վրա կանգնելու դեպքին։

«Արամ Խաչատրյանի արձանի վրա կանգնելու շուրջ իրարանցումը արդարացված է, ինձ էլ է տհաճ։

Սակայն, եկեք պայմանավորվենք, որ սրանից հետո բոլոր ուշագրավ և պետության համար կարևոր խնդիրների մասին եք այսպես բուռն արձագանքելու:

Այլապես կողքից զռռումա ձեր թաքուն հակահայկական քաղաքական կողմնորոշումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ոսկանյանը։



© NEWS.am STYLE