Մարիամ Ադամյանն՝ առանց շպարի

16:41   2 մայիսի, 2022

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Մարիամ Ադամյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Մարիամը վերնաշապիկ է կրում, որը համադրել է վերարկուհի հետ։ Մարիամն արձակել է մազերն ու առանց շպարի է։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Մարիամն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր գրել դերասանուհուն․ «Սիրուն ու տաղանդավոր դերասանուհի»։

 



© NEWS.am STYLE