Netflix-ը չեղարկել է Մեգան Մարքլի «Մարգարտահատ» մուլտսերիալի նկարահանումները

14:12   2 մայիսի, 2022

«Մարգարտահատ» անիմացիոն սերիալը, որը Netflix-ի համար պետք է նկարահաներ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի «Archewell Productions» պրոդյուսերական ընկերությունը, հանվել է արտադրությունից, հայտնում է Deadline-ը։

Ենթադրվում էր, որ սերիալի հերոս կդառնա 12 –ամյա աղջնակը, որն անցնում է մեծանալու եւ իրեն հասկանալու ճանապարհը հայտնի կանանց օրինակով, որոնք պատմության մեջ հետք են թողել։

Սերիալի գլխավոր պրոդյուսերը Դեւիդ Ֆերնիշն է՝ Էլթոն Ջոնի ամուսինը, որը արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի մտերիմ ընկերն է։

«Մարգարտահատի» նկարահանման մասին հայտարարվել է 2021թ․-ի ամռանը։



© NEWS.am STYLE