«Արտաքին գեղեցկությունը հրապուրում է, բայց ներքին գեղեցկությունը գերում է»․ Անժելա Սարգսյան (ֆոտո)

10:37   3 մայիսի, 2022

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Անժելա Սարգսյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անժելան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ծաղկային պրինտով զգեստ է կրում ու արձակել է մազերը։ «Արտաքին գեղեցկությունը հրապուրում է, բայց ներքին գեղեցկությունը գերում է»,- հրապարակումը մակագրել է նա։

Անժելա Սարգսյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Անժելան ամառային զգեստ էր ընտրել, որը համադրել էր ջինսե ջիլետի հետ։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE