Հայտնի է, թե ինչու է ռեժիսորը հեռացել «Ֆորսաժ 10»-ից

16:12   2 մայիսի, 2022

Ռեժիսոր Ջասթին Լինը «Ֆորսաժ 10»-ի (Fast & Furious 10) ռեժիսորի պաշտոնը կարող էր լքել ֆիլմաշարի աստղ Վին Դիզելի ոչ պրոֆեսիոնալ վարքագծի պատճառով։ «NY Daily News» թերթի հաղորդմամբ՝ իրական պատճառ է դարձել հենց դերասանի վարքագիծը նկարահանումների ընթացքում։

«Երբեք նման բան չեմ տեսել։ Լինը պարզապես հրաժարվել է 10-20 միլիոն դոլարից։ Դիզելը մշտապես ուշանում էր նկարահանումից։ Չգիտի սեփական բառերը։ Ընդհանրապես մարզավիճում չէ»,- հոլիվուդյան պրոդյուսերի խոսքերը մեջբերել է աղբյուրը, որը տեղի ունեցածի ականատեսն է դարձել։

Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Լինին։ Ամեն օր նոր ռեժիսորի որոնման համար «Universal» ստուդիան 600 հազարից մեկ միլիոն դոլար է կորցնում։

Տասներորդ մասի արտադրությունը ժամանակավորապես ընդհատված է։ Բացի Դիզելից՝ ֆիլմում նաեւ նկարահանվում են Շարլիզ Թերոնը եը Ջեյսոն Մամոան։ Կինոթատրոններում թողարկումը ծրագրված է 2023թ․-ի մայիսի 19-ին։

 



© NEWS.am STYLE